armenpress.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ առկա վիճակագրության համաձայն՝ խոշորացումը դրական է ազդում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:
«Հիմնական մեծ, խոշոր լավ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են խոշորացված համայնքների կողմից: Խոշորացված համայնքներում հնարավորություն է ստեղծվում որոշակի ֆինանսական միջոցների կուտակման, որոնք էլ հնարավոր է լինում ուղղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նշեց, որ այն համայնքների բնակիչների համար, որտեղ խոշորացման վերաբերյալ տարաձայնություններ կան, համայնքներում խորհրդատվական հանրաքվեների անցկացման հնարավորություն է ստեղծվել: