armtimes.com: Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզի համայնքներում: Համայնքի արտահերթ ընտրություններ տեղի կունենան Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում:
Լոռու մարզում համայնքի ղեկավար կընտրեն Շենավան, Ղուրսալ եւ Քարաձոր և համայնքներում: Ղուրսալ համայնքում հերթական ընտրություններ են, իսկ Շենավան եւ Քարաձոր համայնքներում՝ արտահերթ ընտրություններ: Մարզի Լեռնավան եւ Խնկոյան համայնքներում՝ ավագանու ընտրություններ:
Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը հայտնեց, որ թեկնածուների գրանցումն արդեն ավարտված է: Մինչ այս պահի ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել. «Ընտրական պրոցեսի նախապատրաստական հարցերը հարցերը պատշաճ կարգով կազմակերպված են, մնում է ընտրություններից 1 օր առաջ կահավորեն ընտրատեղամասերը»,-ասաց վարչության պետը: