«Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը». «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

tert.am: «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առնվազն 18 դեպքի մասին է հայտարարել, հայտնում է turan.az կայքը: 

«Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն բռնության համար պատասխանատու անձանց»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Լույս չորեքշաբթի ոստիկանության հատուկ ուժերը բռնի կերպով ցրել են Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց նստացույց անող պատգամավորի թեկնածուներին: Որոշ լրագրողներ կարողացել են փախուստի դիմել, սակայն նրանցից շատերը ձերբակալվել և ծեծի են ենթարկվել:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական և լրագրողական բազմակարծությունը՝ չնայած իրենց միջազգային պարտավորություններին և ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը երաշխավորելու մասին խոստումներին», – նշել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն:

Ընտրությունների օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրանցել է լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք:

Փետրվարի 9-ի ընտրություններից առաջ մի շարք լրատվամիջոցներ և ընդդիմադիր կայքեր արգելափակվել են կամ կոտրվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն