Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետի և Լատվիայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարաայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ ծրագրեր: 

Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն