Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն