Զանգվածային ձերբակալություններ Բաքվի կենտրոնում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների, որոնք պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Բողոքի գործողության մեկնարկից ժամեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել պատգամավորության մի շարք նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:

Մեկ այլ նախկին թեկնածուի` Գյունել Սաֆարովային, ոստիկանությունը թույլ չի տվել տանից դուրս գալ: Բաքվի ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց գործողությունները կանխարգելիչ բնույթ ունեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն