ԱԺ-ում քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին եւ երթեւեկության բալային համակարգին վերաբերող հարցեր

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը,  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են զբոսաշրջության ոլորտում աշխատող մի խումբ վարորդների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին, ինչպես նաեւ  2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ կստեղծվի փոքր աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն  պատգամավորներ, ներկայացուցիչներ այլ գերատեսչություններից եւ կփորձեն վարորդների կողմից բարձրացված հարցերին տալ գործնական լուծումներ: Քննարկվում են կայանման ժամանակի երկարացման տարբերակը եւ օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու հնարավորությունը:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամկետում խնդիրներին լուծում տալ:

Կարեւորելով զբոսաշրջության դերը տնտեսության զարգացման գործում՝ ընդգծվել է, որ նման ձեւաչափով հանդիպումները նոր առաջարկների ու նոր ուղիների մշակման արդյունավետ տարբերակներ են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով