Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի աշխատող փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամասում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։

Ոստիկանությունը դեպքերի առթիվ նյութեր է նախապատրաստվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով