2020-02-19-db86c11c-20ee-4258-827d-f3c5f9ac2deb.jpg

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը |tert.am|

tert.am: Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2004-ի: Վարակված է 74,1 հազար մարդ, ապաքինվել է 14,3 հազար հիվանդ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

Թարմացված տվյալներով` երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 2,7 տոկոս: Վարակվածների առումով առաջին տեղում շարունակում է մնալ Հուբեյ նահանգը` 61,6 հազար մարդ, որից մահացել է 1921-ը: Ապաքինվել է 9128 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն