ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով