panarmenian.net: Հայաստանում 2020-ի սկզբից 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից և նրանցից ոչ մի դեպքում պատճառը չի եղել բալային համակարգը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առաջին զրկումներից հետո իրավիճակը կվերլուծվի՝ հասկանալու, թե որքանով է պրոցեսն արդարացի:
Փաշինյանը նշել է, որ վարորդական իրավունքից զրկման դեպքերը գրանցվել են օրենքի խիստ խախտումների պատճառով:
«27 հոգի զրկվել է առանց պետհամարանիշի երթևեկելիս, 16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի խուսափել է սթափության զննություն անցնելուց, 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքի վկայականից խմածության 0.5 մգ աստիճանի պատճառով, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդականից, այլև քրգործեր են նախապատրաստվել նրանց դեմ»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվածների վիճակագրությունը մարտից հետո կներկայացվի:
Վարչապետը նշել է նաև, որ 2019-ին մեքենաների թիվն ավելացել է 150,000-ով և, չնայած դրան, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նվազել է: