Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ․

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:

Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն