ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 8-րդ կետում «1038» թիվը փոխարինել «1088» թվով»: