ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը |factor.am|

factor.am: Ամերիկյան իշխանությունները երկուշաբթի օրվանից կկարողանան գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության (գրին քարտ) տրամադրման նոր կարգերի շրջանակում, այս մասին ասված է Սպիտակ տան տարածած մամուլի ծառայությունում։

Նոր կարգերը պետական նպաստի ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ պահանջների խստացում է նախատեսում։

«Մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն