2020-02-25-b2e0243e-29b3-42af-809c-9d21f174ccaa.jpg

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

aliq.ge: «Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ում Վրաստանի լիարժեք անդամագրմանը, հենց հիմա ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջներին դաշինքում անդամագրվելու կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից հեղինակավոր The Washington Times-ում «Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը. երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

Վրաստանի կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության առումով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ աջակցությանը:

Հոդվածում Գախարիան նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կոչ է արել ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունել Վրաստանին որպես լիարժեք անդամ՝ Սև Ծովում անվտանգության և ՆԱՏՕ-ի կողմից մարտահրավերներին պատասխանելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն