Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am:  Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով