Եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, մի սահմանափակեք նաև բնակչի ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի:

Հարգելի սեփականատերեր

Եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, ստանալով շահույթ, մի սահմանափակեք նաև բնակչի ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը: Բազմիցս տեղեկացրել ենք, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին, որպես սեփականատեր ցանկացած ժամանակ կարող եք հանել նրան հաշվառումից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով