Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում բժշկական դիմակներ արտադրելու ցանկություն է հայտնել երկու կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը կոմերցիոն գաղտնիություն պահպանելու նպատակով չի բարձրաձայնել կազմակերպությունների տվյալները, միայն նշվում է, որ տվյալ կազմակերպություններն արդեն ստացել են համաձայնություն ու սկսել են արտադրական աշխատանքով զբաղվել:

Առողջապահության նախարարությունը կոչ է արել կազմակերպություններին հնարավորինս արագ իրականացնել արտադրման գործընթացը:

Ինտերպրեսնյուս լրատվամիջոցը կապվել է դեղորայքային խոշոր կազմակերպությունների՝ PSP-ի, Aversi-ի և JPC-ի հետ, որոնք նշել են, որ տեղում բժշկական դիմակներ արտադրելու հնարավորություն չունեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով