Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն:

«Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը:

Ծանուցում. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայնՔԿԱԳ տարածքային մարմինները համայնքային ենթակայությամբ  են գործումիսկ 80-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն է իրականացնում ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով