armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Այն մարտի 4-ի ԱԺ նիստում ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:
Օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի եւ այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ: