Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Եթե ընդդմիադիր խմբակցությունները գտնում են, որ կարող են այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ  ներկայացնել մեր դատին , որը միարժամանակ չի հակասի Սահմանադրությանը, մենք այդ առաջարկները կընդունենք,-  այսօր Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«Ես բազմիցս ասել եմ, որ վերթինգ, բարեվարքության սկզբունքներ և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում ունեն տարբեր նշանակություններ։ Մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք։ Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու»,- նշեց Բադասյանը։ 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի  մասին հնչող բացասական կարծիքների վերաբերյալ, Բադասյանն ասաց․

«Սահմանաչափը որոշված է օրենքով՝ 25 միլիոն։ Այն, որ կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, բոլոր բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են»,- եզրափակեց նախարարը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով