Սիրիական բանակը Դամասկոս-Հալեպ մայրուղում հետ է մղում ահաբեկիչների հարվածները |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները: Այդ մասին տեղեկացնում է «Ռիա-նովոստի»-ն:

Ահաբեկիչները փորձում են գրոհել բանակի առաջավոր դիրքերը: Կրակի տակ է գտնվում ինչպես մայրուղին, այնպես էլ Սարակեբ քաղաքի բնակավայրերի շրջակայքը: Ահաբեկիչների հիմնական հարվածներն ուղղված են Դադիխ բնակավայրին:

Սիրիական բանակի հրետանին հուժկու կրակ է բացել ահաբեկիչների տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով