Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը:

Զաքիր Հասանովը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանում անվտանգությանը՝ այդ թվում տնտեսական նախագծերի անվտանգությանը վերաբերող հարցեր, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ղարիբաշվիլին առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով