2020-03-06-44ccfa86-d1d0-4961-9033-ec168d4a0eb0.jpg

Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին. ԱՄՆ պետդեպ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղարությունը (պետդեպ) հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը:

Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին: Հույս ունենք, որ Իդլիբում կվերանա շատ վտանգավոր իրավիճակը և հումանիտար սարսափելի ճգնաժամը, որն ի հայտ է եկել Ասադի վարչակարգի, Ռուսաստանի, Իրանի և Հիզբալլահի ուժերի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումների հետևանքով»:

Նաև նշվում է, որ հետևելու են, թե արդյոք Սիրիայի կառավարությունը և վերջինիս աջակիցները հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն