Վարչապետը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ:

«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ: Բոլորիդ սպասում եմ և բոլորիդ առաջ խոնարհվում եմ: Չմոռանաք, որ ապրիլի 5-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և այո ասել  մեր առաջարկած սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքներում ելույթ է ունենալու և մանրամասն ներկայացնելու է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանել քաղաքացիներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն