Էջմիածնում ախտահանվում են քաղաքային տրանսպորտը և ուսումնական հաստատությունները |armenpress.am|

armenpress.am: Էջմիածնի քաղաքապետարանը ախտահանիչ միջոցառումներ է իրականացնում քաղաքային տրանսպորտում և ուսումնական հաստատություններում:

Այս մասին հայտնեցին Էջմիածնի քաղաքապետարանից:

«Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել և շենքի տարբեր հատվածներում դրված են «ալկոգելի» սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկով մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են»,- նշեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով