Կորոնավիրուսով հիվանդների շնչուղիներում վարակը 5 շաբաթ կարող է մնալ |panarmenian.net|

panarmenian.net: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսով հիվանդների շնչուղիներում վարակը կարող է մնալ մինչև 37 օր: Դա վկայում է, որ հիվանդը կարող է վարակիչ լինել մինչև 5 շաբաթ:

Չինաստանի բժիշկները վիրուսի Ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) հայտնաբերել են ապաքինվածների ռեսպիրատոր նմուշներում վարակվելուց 20 օր անց: Այդ մասին ասվում է բժիշկների Lancet բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է Bloomberg-ը:

Այժմ հիվանդների մեկուսացման ժամկետը կազմում է 14 օր, սակայն եթե մարդիկ վարակիչ են մնում նաև ախտանիշների անհետանալուց հետո, նրանք ակամայից կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ կարանտինից հետո ևս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով