Էջմիածնում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են

Էջմիածնում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները:

Ախտահանվում են նաեւ կանգառներն եւ հասարակական վայրերում տեղադրված նստարանները»,- ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև