Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ |factor.am|

factor.am: «Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է եղել»,- այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Էջմիածնում գրանցվել էր կորոնավիրուսով դպրոցահասակ երեխայի վարակվելու դեպք։ Նա Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է և մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Երեխան հոսպիտալացված է, իսկ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացված են։

Վարչապետն այսօր տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս պահին Էջմիածնից դուրս եկող ընդամենը երեք ճանապարհ է բաց։ Հերթապահում են ոստիկանական խմբեր և բուժաշխատողներ։ Քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են և եթե ունեն ջերմություն, կինքնամեկուսացվեն։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է նաև, որ անցակետերում գործընթացն առավել արագ կազմակերպելու համար շուտով կավելացվի սարքավորումների թիվը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով