Իդլիբում իրականացել է Թուրքիայի և Ռուսաստանի առաջին համատեղ պարեկությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի և Թուրքիայի ստորաբաժանումները մարտի 15-ին առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի Իդլիբ նահանգում M4 մայրուղու վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ 

«Մոսկվայի համաձայնագրի շրջանակում Իդլիբի M4 մայրուղու հատվածում ցամաքային ստորաբաժանումների և օդուժի մասնակցությամբ իրականացվել է ռուս-թուրքական ցամաքային պարեկապահակային ծառայություն»,֊ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանն այդ նպատակով ռազմական ոստիկանության ուժեր և զրահամեքենաներ էր ուղարկել Իդլիբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով