Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։

Նա վստահեցրեց, որ այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով