«Նորք-Մարաշ» ԲԿ-ում սրտի բարդ վիրահատության ենթարկված 4,5-ամյա Անգելինան մահացել է |news.am|

news.am: 4,5 ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է: Այս մասին հայտնեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել:

Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով