2020-03-19-e2caae4e-bc49-4e27-87a5-90d5fdd62d3e.jpg

Սպիտակ տունը երեք շաբաթվա ընթացքում ամերիկացիներին կվճարի 1000-ական դոլար |aysor.am|

aysor.am: Սպիտակ տունը նախատեսում է դրամական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. 1000 դոլար յուրաքանչյուր մեծահասակի և 500 դոլար մեկ երեխայի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմն աշխատանքներ է տանում, որպեսզի քաղաքացիները վճարումներ ստանան առաջիկա երեք շաբաթվա ընթացքում, ասել է Մնուչինը «Fox Business News»-ին տված հարցազրույցում:

Նախարարը նաև ասել է, որ Սպիտակ տունը նախատեսում է 500 միլիարդ դոլարի ուղղակի կանխիկ վճարումներ ուղղել քաղաքացիներին՝ խթանիչ միջոցառումների լայնածավալ փաթեթի շրջանակում, որը ներկայիս պայմաններում պետք է աջակցի ԱՄՆ տնտեսությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն