2020-03-20-81c283dd-8c1c-447c-93f9-ed4db7d61119.jpg

ԱԱԾ․ Ադրբեջանցի հաքերները հայերի կոտրած էջերով ապատեղեկատվություն են տարածում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի է հայտնաբերել, որոնց էջերում արված գրառումներում ապատեղեկատվություն կա՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես՝ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ԱԱԾ-ն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում տարածվող լուրերի շրջանակում:

Կառույցը հորդորում է սոցցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, կոչ անում նաև ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն