2020-03-21-6defc2b0-6e1a-4369-b330-65d877d54c73.jpg

Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը

Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Բայց այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք մեկուսացված ու ինքնամեկուսցված են: Վերահսկողություն է իրականացվում առաջին օղակի՝ պոլիկլինիկաների բժիշկների կողմից, ովքեր շաբաթ ու կիրակի օրերին էլ են աշխատում»,- ասաց փոխքաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն