2020-03-22-0ff4e333-5746-4663-9edc-078d295ff6b2.jpg

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են փողոց դուրս գալ |news.am|

news.am: Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են փողոց դուրս գալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

Ավելի վաղ Թուրքիան, նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված, 49 պետությունների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշում էր կայացրել։

Կորոնավիրուսով վարակման դեպք Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել էր մարտի 10-ին՝ տեղի բնակչի մոտ, որը Եվրոպայից էր վերադարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների թիվը երկրում 670 է։ Առնվազն 9 մարդ մահացել է։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն