2020-03-22-8d1a4e26-bc05-487e-aada-ca41b2e91393.webp

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 21 հազարը |factor.am|

factor.am: Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 21,6 հազարի։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝  հղում անելով Իրանի առողջապահության նախարարի խորհրդականին:

«Վերջի մեկ օրվա ընթացքում վարակման 1028 նոր դեպք է արձանագրվել, 129-ը մահացել են»,- տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վախաբաձեն։ Մինչ այժմ Իրանում վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 1685 է, ընդհանուր առմամբ առողջացել է 7913 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն