ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Աֆղանստան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր նախապես չծրագրված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Այցի նպատակն է «Թալիբան» շարժման հետ նախորդ ամիս կնքված հաշտության համաձայնագրի իրագործման խթանումը:

Համաձայնագրում տեղ գտած դրույթները մինչ օրս կյանքի չեն կոչվել Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի պատճառով: Թե՛ գործող նախագահ Աշրաֆ Գանին և թե՛ վարչապետ Աբդուլա Աբդուլան իրենց 2019-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող են հռչակել` միմյանցից անկախ երկու պաշտոնամուտի արարողություն կազմակերպելով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով