Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը․ Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին |aysor.am|

aysor.am: Պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ ԱԺ նիստեր չգումարելու կարիք չի տեսնում․

«Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել», – ասաց Մակունցը։

Վերջինս ընդգծեց՝ անձինք, ովքեր խոցելի խմբում են, տարիքյաին առումով կամ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեն, չեն հաճախում աշխատանքի։

«Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, ովքեր գալու հետ կապված կունենան խնդիրներ», – ասաց Մակունցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով