2020-03-25-92993eb3-7de3-4a23-9a2b-ab65580ba768.jpg

Ուկրաինայից չարտերային չվերթով Հայաստան կժամանի ավելի քան 60 ուղևոր

«SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով մարտի 25-ին Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է Սեյրանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն