ՍԱՏՄ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության ոլորտում|armenpress.am|

armenpress.am: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ պարետի ցուցումներով, սննդամթերքի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք շրջայցեր ենք անցկացնում, իրականացվում է խիստ վերահսկողություն, պարետի ցուցումով մշտադիտարկումներ։ Մշտապես հետևում ենք, թե տնտեսվարողներն ինչպես են ծավալում իրենց գործունեությունը արտակարգ դրության պայմաններում։ Մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր, թե ինչպես են իրականացնում ախտահանիչ միջոցառումները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար»,- նշեց Ավետիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով