«Խելացի» անասնաֆերմա կառուցելու համար ներկայացվել է 231 հայտ |armenpress.am|

armenpress.am: Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ստացվել: Այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ներկայացվել: Մեծ մասը դիմել են երրորդ տիպի անասնաշենքեր կառուցելու համար: Դա խոսում է այն մասին, որ այն ֆերմերները, որոնք այսօր պահում են քիչ քանակի կենդանիներ, նրանք նպատակ ունեն այդ թիվը մեծացնելու, ինչը կայուն բիզնեսի երաշխիք է»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ հայտերից 201-ը համապատասխանել են այն չափանիշներին, որոնք առաջարկվել են: 128-ը ստացել են հավաստագրեր, 29-ի հետ կնքվել են պայմանագրեր, 6-ն արդեն առաջին փուլով փոխհատուցվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով