2020-03-26-62b36c7f-0e3f-4fe9-902b-64e5cfec00c6.jpg

Առաջին զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի

Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն