2020-03-26-fd3e3e19-f22c-475a-818d-accf9a3d777e.jpg

Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները:

Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավաների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն