2020-03-28-51f77046-6469-41e3-a191-072f251a0bb5.jpg

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Արցախի Հանրապետությունում առողջապահական համակարգում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են: Այս մասին երեկ ՀԺ-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախում ձեւավորված օպերատիվ շտաբից:

Թեեւ մինչ օրս Արցախում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ դեպք չկա, սակայն երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մեկուսացնելու հնարավոր վարակակիրներին:

Օպերատիվ շտաբից մեզ նաեւ տեղեկացրին, որ բուժհաստատություններում առանձնացվել, կահավորվել-լրակահավորվել են ինֆեկցիոն բաժանմունքները: Բուժպարագաների լրացուցիչ պահուստներ են ստեղծվում, առանձնացվել են քաղաքացիների մեկուսացման ենթակա հաստատություններ, նաեւ ռեզերվային օբյեկտներ, այդ թվում՝ հյուրանոցներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն