Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 150 անգամ, արձակվել է 1200 կրակոց. ԼՂ ՊՆ

Մարտի 22-28-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն