Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նրա փոխանցմամբ՝ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով