Կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունները վերահսկելու նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը երեկվա արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել էր։

Նախագծով առաջարկվում էր մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները։ Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չէին լինելու։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քվերկությունից առաջ հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով