«Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան. անցակետը փակ է. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

aysor.am: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան,  փոխանցեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջին 30 րոպեի տվյալներով, «Վերին Լարս» անցակետում ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան», – ասաց նա։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, քանի որ «Վերին Լարս» անցակետը փակ է մարտի 18-ից, և բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։

Ավելի վաղ ահազանգել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն, տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակում իր ազգականների մի մասը ավտոբուսներով է փորձում վերադառնալ Հայաստան, նրանք էլ մի քանի օր է՝ Լարսի անցակետում են կանգնած։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով