Մանվել Գրիգորյանը ԲԿ-ից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, սակայն դեռ հայտնի չէ՝ նա կմնա ՔԿՀ-ում, թե ոչ |tert.am|

tert.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Ըստ «Նաիրի» բժշկական կենտրոնի էպիկրիզի՝ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է շարունակել ստացիոնար բուժումը, իրեն բերել են «Երևան-Կենտրոն ՔԿՀ»,-նշեց Արսեն Մկրտչյանը:

Վերջինս նշեց սակայն, որ այս պահին պարզ չէ, թե Մանվել Գրիգորյանը կմնա ՔԿՀ-ում, թե կտեղափոխվի:

«Ենթադրում ենք, որ փաստաթղթերին ծանոթանալով իրեն չեն ընդունի այդտեղ, այս պահի դրությամբ որոշվում է, թե ինչ անել:

Ադմինիստրացիան որոշում է ինչ անել, ինչպես հականում ենք, չեն ընդունի ՔԿՀ-ում»,-հայտնեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով